«ԱԽ քարտուղարը մեր ազգային խայտառակության մյուս մեղավորներից մեկն է». Արմեն Աշոտյան
![]() 316 Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 16:35 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԽ քարտուղարը մեր ազգային խայտառակության մյուս մեղավորներից մեկն է։ Չգիտեմ, թե պատերազմի օրերին կոնկրետ ինչով է զբաղվել։ Բայց հստակ գիտեմ, թե ինչ էր անում դրանից առաջ։ Նախ՝ զտարյուն սորոսական էր աշխատում, թուրքերի և ադրբեջանցիների հետ գրանտային տաշիտուշիների նվիրյալ ջատագովն էր։ Հետո՝ 2018-ի ապրիլին լծվել էր պետությունը կազմաքանդելու դավադիր ծրագրին, որից հետո ստացավ իր հագով մի քանի չափս մեծ, իր ուղեղի ծալքերից մի քանի անգամ խորը գիտակցում պահանջող, բայց երկրի համար կարևորագույն պաշտոններից մեկը։ Հետո իր և իր նմանների պատճառով առաջացած անվստահության հետևանքով անվտանգության ոլորտում խզվեցին տարիների լուրջ ու հիմնարար կապերը Ռուսաստանի հետ։ Հետո նա տարաբնույթ գործուղումների էր գնում և ելույթներ ունենում, որոնցում, որպես կանոն, Արցախի հարցի արծարծումը բացակայում էր։ Հետո ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջից ջնջեց, վերացրեց Արցախի Հանրապետություն հասկացությունը, ինչի մասին հենց հաջորդ օրը ես մեծ աղմուկ բարձրացրեցի։ Հետո, տավուշյան մարտերի մասին մի լավաշ գրեց, որտեղ ադրբեջանական ագրեսիան կապեց բացառապես նավթի միջազգային գների հետ, և չտեսավ կամ չտենալու տվեց մեր գլխին կախվող թուրքական յաթաղանը։ Մեր ազգային պարտության բոլոր մեղավորներին պետք է դեմքով ճանաչել։ Շարունակելի»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
