Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փաշինյանը փորձում է դրանով արդարացնել իր գրառումը»․ Էդմոն Մարուքյան

«Փաշինյանը փորձում է դրանով արդարացնել իր գրառումը»․ Էդմոն Մարուքյան
332
Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 16:40

«Երբ որ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասում է՝ ցույցեր մի՛ արեք մինչև ռազմական դրության ավարտը, ես կարծում եմ, որ պետք է լսել, և ես լսել եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը նշել է, որ ռազմական դրության պայմաններում կարող է ներգրավել զորքերին՝ հասարակական կարգի պահպանման համար, Մարուքյանն ասաց, որ դա դատապարտելի է, և չի կարող զորքեր կիրառել։
«Փաշինյանը փորձում է արդարացնել իր գրառումը և դրա համար հղում է կատարել ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքին, երկրում հայտարարված ռազմական դրությանը, ինչը բնավ թույլ չի տալիս զինված ուժերն այս պահին ներգրավվել ներքաղաքական խնդիրների համար»,- նշեց Մարուքյանը։