Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Վարդենիսը, իր 36 գյուղերով, հայտնվելու է ամենավտանգավոր գոտում»․ Թագուհի Թովմասյան

«Վարդենիսը, իր 36 գյուղերով, հայտնվելու է ամենավտանգավոր գոտում»․ Թագուհի Թովմասյան
490
Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 17:10

«Քելբաջարի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ սիրելի ծննդավայր Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում»,- այսօր՝ ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել։
«Այս քայլով իմ բողոքն եմ ուզում հայտնել այս ամենի դեմ։ Ես, լինելով պատգամավոր, ընտրված լինելով այդ մարզից, փաստորեն, իրենց տալիս եմ վտանգված հայրենիք», - ասաց Թագուհի Թովմասյանը։