«Ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ գործին». Նիկոլ Փաշինյան
![]() 876 Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 10:20 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի և այդ վիճակի մանրամասների մասին: Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին: Առաջիկայում մեր ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը հետևյալն է. 1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ: 2. Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում: 3. Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: 4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում: 5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում: 6. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: 7. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում: 8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ: 9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում: 10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում: 11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում: 12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում: 13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ: 14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: 15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ: Այս ամենի կարևորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է և երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձևավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որևէ բան չի սպառնում: Այս ճանապարհային քարտեզի իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։ Փոփոխությունների իմաստը և նպատակը կլինի վերը նշված ծրագրի առավել արդյունավետ իրականացումը և կառավարության կազմի առավելագույն հարմարեցումը հենց նշված ճանապարհային քարտեզի իրագործմանը: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ, այս միջոցառումների իրագործումն անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտևի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ: Ուզում են նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ պետական կառավարական համակարգի աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ Քայը» խմբակցությանն այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աշխատանքի և համախմբվածության համար։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու և պարտավոր ենք հաջողել։ Ի գործ»։ |

«ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնական համաձայնեցման»․ Զելենսկի
435Երեկ, 17:42
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մինչև 15,000 զինվորական կուղարկեն Ուկրաինա․ #The Times
534Երեկ, 17:30
«Թրամփը քանդում է միջազգային կառույցները՝ դիտարկելով, որ դրանք չեն համապատասխանում ԱՄՆ շահերին»․ Արթուր Սաքունց
264Երեկ, 17:12
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կիրառում է նոր համակարգ
350Երեկ, 17:09
«Փաշինյանը փորձում է ստեղծել սեփական աղանդապետությունը»․ Արմեն Հովասափյան
216Երեկ, 16:48
«Սա երեսպաշտություն ու ցինիզմ է»․ Հակոբ Բադալյան
213Երեկ, 16:18
«Առաջիկա միջպետական հարաբերություններում միջազգային շատ կազմակերպություններ դառնալու են «ավելորդ»»․ Արտակ Զաքարյան
210Երեկ, 16:00
«Սիրիան Հալեպում հակաահաբեկչական գործողություն է իրականացնում»․ Թուրքիայի ՊՆ
472Երեկ, 15:42
