Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դուք է՞լ եք համարում, որ Դավիթ Տոնոյանն իր մեղքի մեծ բաժինն ունի»․ լրագրողը՝ Գորգիսյանին

«Դուք է՞լ եք համարում, որ Դավիթ Տոնոյանն իր մեղքի մեծ բաժինն ունի»․ լրագրողը՝ Գորգիսյանին
314
Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 14:25

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Դավիթ Տոնոյանն իր մեղքի մեծ բաժինն ունի, ասել է․ «Ես կարծում եմ, որ ամբողջ կառավարությունը մեղավոր է՝ սկսած դիվանագիտական բլոկից, որ հասցրեց դրան, վերջացրած պաշտպանության նախարարությամբ»։
Գորգիսյանը հայտարարեց, որ պատրաստ չէինք պատերազմի, բայց դրա պատասխանատուն վարչապետն է։
«Երբ մենք ասում էինք՝ մեզ պետք է խորհրդարանական երկիր իր փոխզսպումների մեխանիզմներով, վարչապետը դրան շատ ուժեղ հակադրվեց և պնդում էր, որ սուպերվարչապետական համակարգն իրեն ձեռնտու է, իսկ դա նշանակում է տոտալ պատասխանատվություն իրողությունների և հետևանքների նկատմամբ»։