«Թուրքիայի 50.000 զինվոր շարված է Հայաստանի սահմանին»․ Արման Նավասարդյան
![]() 937 Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 22:35 ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն, այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք եռակողմ հայտարարության ստորագրմամբ Մինսկի խումբն ամբողջովին դուրս մղվեց և Թուրքիան հասավ իր նպատակին, ասել է. «Այո՛, իհարկե, ես այստեղ հարցին հարցով կպատասխանեմ. երբ դրվում էր ստորագրությունը, մենք չէի՞նք մտածում, որ այստեղ ներգրավված չեն ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ֆրանսիան, նրանք հանկարծակիի եկան՝ ինչպես մեր նախագահը և արտաքին գործերի նախարարը: Դրա համար եմ ասում, որ այս փաստաթուղթն իր էությամբ ոչինչ է, պետք է սա թողնել մի կողմ, չնայած բանակցություններ անպայման պետք է լինեն, և առաջին հերթին Ռուսաստանի և մյուսների հետ նստել սեղանի շուրջ ու սկսել աշխատել՝ բացառելով առաջին հերթին այդ միջանցքի առկայությունը Նախիջևանի հետ, սա շատ կարևոր է: Գիտեք՝ հիմա ինչ է կատարվում այնտեղ. զորքերի, այսպես ասած, աշխույժ մոբիլիզացիա է գնում, թուրքական երրորդ դաշտային բանակը, որը հիմա այնտեղ է՝ 50․000 զինվոր, սվին, նրանք, փաստորեն, շարված են մեր սահմանի վրա»: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
