«Հրապարակելու եմ այն դատավորների անունները, որոնք Փաշինյանի թիրախում գտնվող անձանց կալանավորելու են». Ռ. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տելեգրամ ալիքներից մեկում տեսա տեղեկատվություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկին և նրա հետ կազմել այն դատավորների ցուցակը, որոնք առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում բավարարելու են Նիկոլ Փաշինյանի թիրախում գտնվող անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։
Չեմ կարող հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը։ Սակայն որպես երկար տարիներ Հայաստանի դատական համակարգին հետ առնչություն ունեցած անձ՝ մեծ տհաճություն զգացի կարդալով այս տեղեկատվությունը։
Անկասկած, վերջին երկուսուկես տարիների ընթացքում իրապես անկախ և համարձակ դատավորների կողքին գործել են բազմաթիվ անձինք, ովքեր դակել են Նիկոլ Փաշինյանի բոլոր պատվերները՝ խայտառակելով թե՛ իրենց բարձր կոչումը, թե՛ անասելի վնաս հասցնելով ամբողջ դատական համակարգի հեղինականությանը։
Միգուցե, եթե չլինեին այդ անձանց կողմից կայացված ապօրինի դատական ակտերը, մեր հայրենիքն այսօր չէր կանգնի կործանման եզրին, և չէինք կորցնի Արցախը։
Դրանով պայմանավորված՝ ես որոշել եմ նախաձեռնել մի գործընթաց, որի շրջանակում հրապարակելու եմ բոլոր այն դատավորների անունները, որոնք առաջակիայում հանրային հնչեղություն ունեցող գործերով կալանավորելու են Նիկոլ Փաշինյանի թիրախում գտնվող անձանց՝ կայացնելով առերևութ անարդար և ապօրինի ակտեր։
Արդարությունն ու արդարատությունը մեր երկրում այլևս այլընտրանք չունեն, եթե, իհարկե, մենք ուզում ենք ունենալ երկիր»:

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
9401:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
9800:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
9600:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
101Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
140Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
70Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
80Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
89Երեկ, 22:00