«Փաշինյանը բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության և ռազմական հարցերում». Լևոն Զուրաբյան

«Ուզում եմ հիշեցնել, որ Լավրովն էլ էր պատերազմից մի քանի օր հետո խոսում, նորից 5+2, դեռ էդ հնարավորությունը կար։ Ինքը Նիկոլ Փաշինյանն էլ է հաստատում, որ այդ հնարավորությունը եղել է»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքն էլ ցույց էր տալիս, որ գնալով, ամեն մի կորստի հետ, ամեն մի ռազմական անհաջողության հետ լավրովյան պլանը փոխվել է դեպի վատը։
«Բայց Փաշինյանը շարունակել է դիմադրել, շարունակել է համառել: Դա գալիս է անհեռատեսությունից, բայց ես այստեղ ավելի լուրջ բաներ են կասկածում։ Այս ամբողջ ընթացքը գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհաքաղաքականության և ռազմական հարցերում։ Ի՞նչ բեկման մասին է խոսքը: Եթե իրեն Գլխավոր շտաբի պետը պատերազմից առաջ, հունիսին ներկայացնում է զեկուցագիր, որ հաշվի առնելով բոլոր այս ռազմական բալանսի մասին տվյալները, մենք չենք կարող արդյունավետորեն դիմադրել այդ պատերազմում։ Ինչի՞ վրա էր հույսը դրել։ Ընդ որում, դա շարունակվել է պատերազմի ժամանակ։ Ոչ մի լուրջ ռազմական մասնագետ, այդ թվում մեր Գլխավոր շտաբի պետը, ոչ ոք նրան չի տվել տվյալներ, որոնց համաձայն հնարավոր էր բեկում մտցնել այս պատերազմում։ Միակ տվյալը, որ ինքը ունեցել է, դա իր անկուշտ փառասիրությունն է եղել։ Երբեք չի հասկացել, որ պետական ղեկավարի և քաղաքական գործչի գլխավոր առաքելությունը ռեսուրսների հաշվարկն է, այդ ռեսուրսների հիման վրա իրատեսական ստրատեգիայի կառուցումն է։ Նա, ըստ էության, այդ ամբողջը դրել է մի կողմ և ապավինել է մենակ մի բանի՝ այսպես կոչված, դուխի վրա։ Սա ամենամեծ հանցանքն է իրականում։ Որովհետև մեր ժողովուրդը իսկապես հերոսական կռվեց, իսկապես պատրաստ էր կյանքեր զոհել հանուն հաղթանակի։ Բայց ի՞նչ մեղարվոր էր մեր ժողովուրդը և ի՞նչ մեղավոր էր մեր բանակը նրանում, որ երկրի ղեկավարը այս ամենի մասին պատկերացում չունի և պատրաստ է այդ հերոսական ոգին զոհաբերել հանուն իր ախորժակի»,- ասել է Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
4617:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
6517:12
«Եկել ենք մի կետի, երբ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
5417:00
«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
5516:42
«Վստա՞հ ենք, որ սահմանին աշխատանքներ կատարող Իրանի ու Հնդկաստանի քաղաքացիներ մեջ չկան թշնամու գործակալներ»․ Նաիրի Հոխիկյան
6216:24
«Եթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Մատուշկա Ռասիա» երգի, նորմալ հետ կգա». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7216:18
«Իրենց ընտրողների կյանքը մի 50 տարով երկարեց էդ ելույթից հետո». Սամվել Կարապետյան
6016:12
«Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել Եկեղեցին». լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
6216:06