«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթով թիրախավորեցին ազգային կարևորագույն ինստիտուտները». Արա Զոհրաբյան
![]() 322 Շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ., 03:15 ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ Նախկինների նկատմամբ ժողովրդի դժգոհության հիման վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթով թիրախավորեցին ազգային կարևորագույն ինստիտուտները և դիմադրության հնարավոր օջախները, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Ընտանիք ինստիտուտը, բանակը, կրթությունը, փաստաբանությունը, լրագրությունը: Ի թիվս նշվածների, Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է՝ 2) Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու հարցում. 3) Ռուսաստանի Դաշնության հետ պատշաճ համագործակցությունը չապահովելու հարցում. 4) Բանակցությունները փակուղի տանելու հարցում. 5) Պատերազմի ընթացքում զորահավաքը պատշաճ չկազմակերպելու հարցում. 6) Պատերազմի ընթացքում ժողովրդին իրականությունից կտրելու հարցում. 7) Պատերազմի ընթացքում մարտերը (փոխօգնությունը) պատշաճ չկազմակերպելու հարցում. 8) Պատերազմը սկզբից և հետագա 44 օրերի ընթացքում ավելի վաղ չդադարեցնելու հարցում. 9) Փաստաթուղթը գաղտնիության պայմաններում ստորագրելու հարցում: Երբ պատերազմող երկրի ժողովուրդը ղեկավար է ընտրում բանակում չծառայած սուբյեկտի, և, երբ նախկինների նկատմամբ վախն ավելի մեծ է, քան ցեղասպանվելու նկատմամբ վախը, արդյունքը սա է լինում: Արցախի ժողովուրդը Վիտալի Բալասանյանի փոխարեն ընտրեց Արայիկ Հարությունյանին: Արդյունքը եղավ սա: Մենք բոլորս մեղավոր ենք այս վիճակի համար: Բայց մի բան փաստ է: Պարտված իշխանությունը պետք է հեռանա: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և հեռանալու է: Հ.Գ. Թուրքիայից վտանգը միշտ եղել է և կլինի: Չպետք է թուլացնենք մեր զգոնությունը: Պետք է օր առաջ սկսենք պատրաստվելը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
