Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք». Լևոն Արոնյան

«Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք». Լևոն Արոնյան
374
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 23:35

Գրոսմայստեր Լևոր Արոնյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը: Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը: Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում: Մենք պետք է ինքներս մեզ ապացուցենք, որ պայծառ ապագան, որ մենք կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է: Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք: Մենք սովորել ենք, որ մեզ այլ բան չի մնում, քան պատրաստ լինել կռվելու: Նժդեհն ու Անդրանիկը կռվել են, քանի որ վստահ էին, որ պանթուրքական գաղափարախոսությունը չի հանգստանա և կօգտագործի ահաբեկչության բոլոր միջոցները մեզանից ազատվելու համար: Եկեք ավելի ուժեղ լինենք, քան երբևէ, և ինչպես պապս էր ասում՝ ուղղակի ամպ է, այն կանցնի ու կրկին արևը կտեսնենք: Փա՛ռք մեր հերոսներին, թող հանգստություն իջնի նրանց հոգիներին»: