«Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու». Լենա Նազարյան
![]() 704 Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 20:45 Ինչքան էլ մենք չընդունենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին քաղաքականությունը, բազմաթիվ սխալները մատնանշենք, այնուամենայնիվ, ստացվում է, որ իրենց հաջողվել է մանևրել, ՌԴ-ի հետ «խաղերի» միջոցով հետաձգել պատերազմը: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց. «Տեսեք ինչ է տեղի ունեցել. 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում նաև Ռուսաստանի համաձայնությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն: Կար միանշանակ կոնսենսուս, որը այլևս փոփոխման ենթակա չէր, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ արդեն աշխատել էր և ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացներ: Դա որպես արդյունք որոշել էին ներկայացնել: Բնականաբար, նախկին իշխանությունները շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին և ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Բայց հասկանալի է, որ անվերջ ձգել հնարավոր չէ: Եվ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մենք եկանք իշխանության, առաջին մեղադրանքը, որ հնչում էր, դա այսպես ասած «հող հանձնողն» էր: Անկեղծորեն, ինձ համար անհասկանալի էր՝ որտեղի՞ց է այդ մեղադրանքի հիմքը, երբ քաղաքական թիմից ոչ մեկը բառ անգամ չէր խոսել դրա մասին: Բայց մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու և իրենց այդ հեռատեսությունը հենց դա էր նշանակում: Հո իրենք իսկապես մարգարե չէի՞ն, որ կանխատեսեին, թե ոնց իրադարձությունները կզարգանային: Իրենք տեսնում էին, որ դա տեղի է ունենալու և անամոթաբար ծայրահեղացնում էին իրավիճակը՝ անվանելով մեզ հող հանձնող և զրկում նաև ճկունությունից, ռադիկալացնում այս ամենը»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
