Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակվածների
![]() 321 Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 22:45 Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում նոյեմբերի 22-ին քահանայապետական Լևոնյան վարժարանի տնօրեն՝Նարեկ ծայրագույն վարդապետ Նաամոյանի կողմից մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ՝ նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը: Պատարագի ավարտին վարժարանի բակում տեղադրված խաչքարի մոտ հոգևոր դասը հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կատարել է հոգեհանգստի պաշտոն ու մոմավառություն՝ հայ նահատակների լուսավոր հոգիների համար։ Արարողությանը ներկա էին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, hայ կաթողիկե քույրերն ու բազմաթիվ հռոմեաբնակ հայրենակիցներ։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
