ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
418 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 10:20 Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա: Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով: ԱԱԾ մամուլի կենտրոն |
Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
7717:30Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
7117:24Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ
11817:18Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
182Երեկ, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
217Երեկ, 18:24Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
297Երեկ, 13:36ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
176Երեկ, 11:24Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
62217.04.2024, 23:36