Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է ԼՂ վերաբերյալ պատգամավորի առաջարկ-միջնորդությունը

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է ԼՂ վերաբերյալ պատգամավորի առաջարկ-միջնորդությունը
1082
Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 10:30

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է. «Քիչ առաջ Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց պատգամավոր Ջոն Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին և վերահաստատում է հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև՝ ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։ Կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկը վերոնշյալ առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել»։