Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհով

Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհով
424
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 18:00

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»։