«Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ». Սուրեն Պապիկյան
![]() 949 Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 14:30 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության նիստին՝ ներկայացնելով 10 մլն դոլարի չափով ներդրումային ծրագիրը, հայտնեց, որ նախատեսվում է Կոմիտասի պողոտայում կառուցել վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ: Պապիկյանը նշեց, որ այս ծրագիրը ներկայացրել է «Հայկ 88» ՍՊԸ-ն՝ կառավարությունից խնդրելով կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրել: ««Հայկ 88» ՍՊԸ-ն հանդիսանում է Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում 2774 քմ մակերեսով շինության սեփականատեր և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալ: Ծրագրով նախատեսում է ապամոնտաժել ընկերության սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով»,- ասաց նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում կառուցվելիք այգին: Ծրագրով նախատեսված ներդրումները կկազմեն 10 մլն դոլար: Այգու բարեկարգման և վերակառուցման համար կներդրվի մոտ 1 մլն դոլար, որն ուղղվելու է ամֆիթատրոնի, շատրվան-ջրավազանների կառուցմանը, կաթիլային ոռոգման ապահովմանը, լուսավորությանը և այլ աշխատանքների իրականացմանը: «Նշեմ նաև, որ ներկա պահին այդ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում և այստեղ ներդրումների կարիք կա»,- ասաց Սուրեն Պապիկյանը: |

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան
298Երեկ, 11:42
Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ
553Երեկ, 00:57
«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
34419.04.2026, 14:24
«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան
46618.04.2026, 02:06
Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին
93216.04.2026, 21:45
Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում՝ թոշակային ֆոնդերից
48016.04.2026, 20:30
Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից
93216.04.2026, 11:46
Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
146315.04.2026, 22:22
