Ինչպե՞ս են լուծվելու արցախցիների խնդիրները. նորանշանակ նախարարի տեսլականը

«Ակնհայտ է, որ տնտեսությունը և պետական բյուջեն պատերազմից հետո այլ կառուցվածք են ունենալու»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա նշել է, որ հետպատերազմական իրավիճակում սոցիալական խնդիրները նոր թափ են ստացել:
«Մինչ այդ էլ Հայաստանում սոցիալական ոլորտի խնդիրները եղել են առաջնային, և հիմա ավելացել են ևս երկու նոր խումբ խնդիրներ, մասնավորապես՝ Արցախի մեր հայրենակիցների մի զգալի հատվածը դեռևս գտնվում է ՀՀ-ում, բացի դրանից՝ պատերազմի զոհերի ընտանիքների և վիրավորում ստացած, հաշմանդամություն ստացած զինծառայողներին անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել. սոցիալական ոլորտում առաջնահերթություններից է նրանց սոցիալական աջակցություն ցուցաբերելը:
Այսօր արդեն գործարկվել է մեկ ծրագիր՝ Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ աջակցություն է ցուցաբերվում 68 հազար դրամի չափով, այսօրվանից վճարումները սկսվել են, այդ վճարումները կարող են ստանալ և՛ Հայաստանում, և՛ Արցախում՝ Հայփոստի և Արցախփոստի միջոցով: Հրատապ կարգով անհրաժեշտ է կարգավորել արցախցիների ֆինանսական և կեցության խնդիրները: Այս միջոցառումներն իրականացվում են Արցախի կառավարության հետ համագործակցելով: Նպատակ ունենք աջակցությունն ուղղել նաև դեպի Արցախի վերաբնակեցումը: Աջակցության երկրորդ ծրագրով 300 հազար դրամ կտրամադրվի Արցախի այն բնակավայրերի բնակիչներին, որոնք կորցրել են իրենց բնակավայրերում ապրելու հնարավորությունը. այս պահին քննարկվում է նաև նրանց ժամանակավոր բնակության հարցը՝ Հայաստանում կամ Արցախում, նաև նախատեսվում են քննարկումներ վերաբնակեցման երկարաժամկետ համալիր ծրագրի շուրջ: Մինչև մշտական բնակավայրով ապահովելը, որևէ արցախցի չի մնա առանց կեցավայրի»,- նշեց Առաքելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Ոչ մի բան չեն արել, դանակը հասել է ոսկորին, ինչ-որ օգնությունից են խոսում»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
76Երեկ, 17:42
«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
154Երեկ, 02:06
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան
17901.07.2026, 23:30
«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա
20001.07.2026, 20:24
«Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում». Ալիև
28201.07.2026, 20:11
«Փոխանակ ընդունեն, որ պետական կառավարման խնդիրներ կան, մեղքը բարդում են ընդունող երկրի և տնտեսվարողների վրա»․ Վահագն Սարոյան
13401.07.2026, 17:30
«ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով»․ Մնացական Սաֆարյան (տեսանյութ)
13201.07.2026, 13:42
«Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
13701.07.2026, 11:36