Մակունցն ու Հայրապետյանը Փաշինյանից պահանջել են հաշվետու լինել․ «Իրատես»
![]() 347 Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 09:40 «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 27-ից մինչ օրս հրապարակային հարցազրույցով հանդես չի եկել: Լրագրողներիս բազմաթիվ փորձերն ու պնդումները, թե խորհրդարանի մեծամասնության ղեկավարը պետք է հաշվետու լինի, ներկայացնի խմբակցության տեսակետն ու դիրքորոշումները, նա անպատասխան է թողել: Այս օրերին Ազգային ժողովի՝ լրագրողների համար անհասանելի, գաղտնի մուտքերից օգտվում են ոչ միայն Ազգային ժողովի նախագահը, այլև ԱԺ իշխանական թևի փոխխոսնակներն ու Մակունցը: Ամեն ինչ անում են, որ լրագրողների շուրջկալում չհայտնվեն ու խուսափեն անցանկալի հարցերից: «Իրատեսի» մերձիշխանական աղբյուրների համոզմամբ՝ Մակունցի լռությունն ու «փախուստը» պատահական չեն: Իրականում նա այդքան էլ համակարծիք չէ Փաշինյանի քայլերին, և ներքին լարումն էլ ավելի չմեծացնելու համար նախընտրում է լռել ու ոչինչ չխոսել: Նոյեմբերի 10-ի՝ կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո վարչապետի հետ տարբեր հանդիպումների ժամանակ Մակունցն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ու եթե իշխանությունը ցանկանում է շարունակել կառավարումը, դա կարող է անել վերարտադրության միջոցով, այսինքն՝ արտահերթ ընտրություների: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
