«Փաշինյան Նիկոլը վերջին 30 տարում Հայաստանում թույլ տված սխալների ծնունդն է». Արշալույս Մղդեսյան
![]() 431 Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 04:45 «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի տեսակ անդարդ ու մեր լեռների պես հանդարտ նայում ենք՝ ինչպես է մեր պետությունը վարի գնում: Ֆեյսբուքում աղաղակելը հաշիվ չի: Ապակողմնորրոշված ենք, իրար կոկորդ ենք կրծում, ոչ մի կողմում պատասխանատվություն վերցնող թիմ չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել: Արադարացիորեն մեղադրում ենք վարչապետին ու իր թիմին: Պետությունն ազատ անկման մեջ է, թուրքը՝ Վարդենիսի մատույցներում: Սակայն չենք ուզում հասկանալ, որ Փաշինյան Նիկոլը վերջին 30 տարում Հայաստանում թույլ տված սխալների, վարած ծուռ ու շիտակ քաղաքականության ծնունդն է: Ինչպես մինչ այդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Խորհրդային Հայաստանի ու անկախության շարժման, Ռոբերտ Քոչարյանը՝ այդ ժամանակ ձևավորվող ու տրանսֆորմացվող հայկական էլիտայի, Սերժ Սարգսյանը՝ ամեն ինչից մի քիչ: Բայց խոսքը վարչապետ Փաշինյանի մասին է: Էն, որ ասում են՝ ժողովրդի ծոցից դուրս եկած ղեկավար: Հասարակության մի ստվար հատվածն իսկապես աջակցում է նրան, իմ շրջապատում քիչ չեն նման մարդիկ: Գիտեք՝ ինչո՞ւ: Մեր հասարակության մի ստվար հատվածը չի սիրում, ուղղակի ատում է, որ իր ղեկավարն իրենից սոցիալապես բարձր ստատուս ու ինտելեկտ ունենա, մտածի ու գործի այլ կերպ: Մեր հասարակության մի ստվար հատվածը սիրում է Նիկոլին, նայում է հայելու մեջ ու տեսնում է նրան: Սա ոչ լավ է, ոչ վատ, սա մեր իրականությունն է, 30 տարվա իրողությունների՝ հանրային գիտակցությունը թմրեցնող սերիալների, վատ կրթության, դեգրադացնող քաղաքական մշակույթի հանրագումարը: Հ. Գ. Ծառն Աստծու մոտ գանգատ գնաց, թե կացինն ինձ կոտրեց, Աստված ասաց՝ մի զարմացիր. կոթը քեզանից է»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
