«Մտածում էիք՝ Ալիևը 50 մլրդ դոլարն ինչպե՞ս է հաշվարկել ու պահանջելու». Արփինե Հովհաննիսյան
![]() 555 Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 11:05 ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք էլ երևի մտածում էիք՝ ալիևը էն 50 մլրդ դոլարն ինչպես է հաշվարկել ու մեզնից պահանջելու։ Ուրեմն, երբ գերագույն գլխավոր չարիքն ստորագրել է ու իրավաբանորեն Սոթքի հանքի կեսը (այն տարածքը, որտեղ այն գտնվում է) հանձնել Ադրբեջանին, նա հանքի շահագործումից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի (առնվազն դրա կեսի) օրինականությունն է կասկածի տակ դրել։ Այսինքն՝ եթե այդ անիծյալ փաստաթղթով հանքի զբաղեցրած տարածքի կեսն Ադրբեջանինն է, որը երեկ պաշտոնապես հաստատեց ՊՆ ներկայացուցիչը, նշանակում է՝ սույն անգրագետը հանքի շահագործման ամբողջ նախկին ընթացքը դարձրել է անօրինական։ Այդ հարկից ձեզ աշխատավարձ են վճարել, թոշակ, նպաստ ու այլ ծախսեր։ «Փրկիչը» տիկին վարչապետի հիմնադրամից չի վճարելու, վիվառոների ֆեյքերի համար նախատեսված գումարներից չի վճարելու, այլ ձեզնից է հետ ուզելու փողերը, որ վճարի ադրբեջանցիներին։ Կամ էլ դրա փոխարեն ալիևին կնվիրի, օրինակ արմավիրը։ Հ. Գ. Օր առաջ պետք է այս ու այլ հարցեր լուծել։ Սա խուճապ չի, թեզ չի, մեկնաբանություն չի, սա իմ ու քո դռանը չոքած աղետն է։ Հավատաս, թե չէ։ Ուզես, թե չէ։ Դրան ասեք՝ ՎԵՐ ԿԱ՜Ց ՈՒ ՔԱՅԼԻ՜Ր ՄԵԶ ՔԵԶՆԻՑ ԱԶԱՏԻ՜Ր»։ |

«Աղքատության ցուցանիշը՝ Գեղարքունիքում»․ Դերենիկ Մալխասյան
10716:30
«ԱՄՆ-ն հայտնվել է դասական փակուղային իրավիճակում»․ Արման Աբովյան
14516:12
«ԱՄՆ-ն ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը»․ Վարդան Ոսկանյան
13212:48
«ՀԷՑ-ի պետականացում, որպես էդպիսին, գոյություն չունի․ կա խլելու փորձ»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
19012:42
«ՀՀ էներգետիկայի «ապառուսաֆիկացման» արդյունքում կառաջանան անվտանգային նոր ռիսկեր»․ Վահե Դավթյան
25703:06
Ֆիցոն հայտնել է, որ Ուկրաինայի համար վարկը մնում է արգելափակված
66119.03.2026, 21:03
«ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա»․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)
37419.03.2026, 16:00
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված ևս 7 վագոն
79719.03.2026, 09:45
