«Այս պահին վտանգ չի սպառնում, հետագայում ինչ զարգացում կլինի՝ չեմ կարող ասել»․ Գեղամասարի համայնքապետ
![]() 274 Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 13:25 «Երեկ սահմանների ճշտումներ են եղել։ Ադրբեջանցիների ներկայությունը միայն դրա հետ է կապված եղել։ Ուղղակի շատ մեծ դժգոհություն առաջացավ ժողովրդի շրջանում, թե մտել են, գրավում են և այլն»,- ներկայացնելով Սոթքում երեկվա իրավիճակը, ասաց Գեղարքունիքի Գեղամասար վարչական շրջանի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Նա նշեց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինքը երեկ պարզաբանում տվել է՝ տեղեկացնելով, որ համայնքում խնդիր չկա։ «Իրականում չի եղել այնպես, որ գան, ուզենան գյուղերի մեջ մտնեն, ինչ-որ դիվերսիա կամ հարձակում անեն․ իրենց պահվածքում ոչ մի ագրեսիվություն չի եղել։ Ճիշտ է, չեմ ասում, որ նրանք բարի մարդիկ են, բայց երեկ եկել, սպասում էին, թե բանակցությունների արդյունքում ինչ է լինելու, և պատրաստ էին հետ քաշվել իրենց դիրքեր»,- պատմեց նա։ Վարչական շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ այս պահին ոչ մի վտանգ չկա․ «Այնպիսի վտանգ, որ կարող են առաջ գալ, այս պահին չի սպառնում, հետագայում ինչ զարգացում կլինի՝ չեմ կարող ասել»,- հավելեց Հ․ Ավետյանը՝ տեղեկացնելով, որ համայնքի բոլոր բնակիչներն իրենց տեղում են։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
