Գյանջայի օդանավակայանը «հօ՞դս է ցնդել»․ արբանյակային լուսանկարները հակառակն են ապացուցում. FIP
![]() 474 Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 19:50 «Փաստերի ստուգման հարթակը» գրում է. «Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հոկտեմբերի 4-ին հայտարարել էր Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։ Նույն օրն Ադրբեջանը հերքել էր այդ պնդումը։ Հայկական կողմը հայտարարությունից հետո օդանավակայանը խոցելու որևէ ապացույց չէր ներկայացրել։ Փոխարենը, սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել էին երկու լուսանկարներ, որոնք իբրև պատկերում էին օդանավակայանը՝ «հօդս ցնդելուց» առաջ և հետո։ Լուսանկարները, սակայն, որևէ կապ չունեին Գյանջայի հետ։ «Առաջ» նկարում պատկերված էր Ադրբեջանի Լենքորան քաղաքի օդանավակայանը, իսկ «հետո»-ում՝ Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի օդանավակայանը, որը ավերվել էր 2014-ին։ Գյանջայի օդանավակայանի կարևորությունը Օդանավակայանը «հօդս չի ցնդել» Ստորև ներկայացնում ենք Գյանջայի օդանավակայանի արբանյակային լուսանկարները հունիսի 18-ի և հոկտեմբերի 16-ի դրությամբ։ Դրանցում չի երևում ավերվածության որևէ նշան։ 1) Գյանջայի օդանավակայանի ամբողջական տեսքը 2) Օդանավակայանի տերմինալը Ինչպես հստակ երևում է օդանավակայանի արբանյակային լուսանկարներից, հուլիսի 18-ից հոկտեմբերի 16-ը ընկած հատված որևէ ավերվածության նշան չկա։ Նշենք, որ Գյանջայում կա մեկ օդանավակայան, որը խորհրդային շրջանում օգտագործվել է հիմնականում ռազմական նշանակությամբ։ Խորհրդային միության փլուզումից հետո այն օգտագործվում է արդեն քաղաքացիական չվերթների համար։ Սակայն այն հիմա էլ է օգտագործվում ռազմական նշանակությամբ, ինչն ապացուցվում է այնտեղ թուրքական F-16 կործանիչների տեղակայմամբ։ Դեռ այս տարվա հուլիսի վերջին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ առնվազն հինգ F-16 կործանիչ էր բերվել Գյանջայի օդանավակայան։ Հովհաննես Նազարեթյան»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09



