«Այդ գեներալը Ձեր հայտարարությունից հետո ինչո՞ւ է շարունակել 8 ամիս պաշտոնավարել». Նորայր Նորիկյան
![]() 432 Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 21:20 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքա՞ն կարելի է լոկ խոսքերով փորձել փակել հասարակության աչքերը։ Է՜, Նիկո՛լ․․․ Այդ գեներալը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատվել է Ձեր նախաձեռնությամբ՝ Ձեր վարչապետ դառնալուց ընդամենը 16 օր հետո՝ 2018թ․ մայիսի 24-ին։ Սակայն նույն օրը Ձեր իսկ որոշմամբ նա նշանակվել է ոչ պակաս կարևոր ու պատասխանատու պաշտոնի՝ որպես գլխավոր ռազմական տեսուչ։ Այդ նույն գեներալը 2019թ․ նոյեմբերի 19-ին Ձեր նախաձեռնությամբ ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից և, ըստ ամենայնի, Ձեր գիտությամբ ու համաձայնությամբ նշանակվել առավել կարևոր պաշտոնի՝ որպես ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Անպիտան զենք գնելու և 42 միլիոն ԱՄՆ դոլար մսխելու փաստի առթիվ առաջին անգամ Դուք եք խոսել ս․թ․ մարտի 11-ին, Գորիսում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ՝ բառացի հայտարարելով հետևյալը․ Այժմ, այդ հայտարարությունից 8 ամիս անց Դուք նոր հիշել եք, որ այդ գեներալի ժամանակներում է մսխվել այդ գումարը։ Ենթադրում եմ, որ այդ ժամանակ այդ գեներալը հանդիսացել է ԶՈՒ ԳՇ պետ։ Հարց է առաջանում, եթե այդպես է, ապա այդ գեներալը Ձեր հայտարարությունից հետո ինչու՞ է շարունակել 8 ամիս պաշտոնավարել և առհասարակ՝ ի՞նչ գործ ուներ պաշտպանության նախարարությունում։ Արդյո՞ք նրա վերահսկողական աշխատանքներից Դուք գոհ եք եղել, եթե այո, ապա ինչի՞ մասին եք հիմա խոսում, եթե ոչ, ապա նա ի՞նչ գործ ուներ այդ պաշտոնում։ Նո՞ր եք հիշել այդ գեներալի ժամանակներում մսխված միլիոնավոր դոլլարների մասին։ Ավելի՛ն, Ձեր հայտարարությունից հետո 8 ամիս է անցել։ Լա՛վ, որքա՞ն կարելի է լոկ խոսքերով փորձել փակել հասարակության աչքերը։ Է՜, Նիկո՛լ»: |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
