Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դուք Հայաստան ու Արցախ ներկայացնել չեք կարող». Արմեն Աշոտյան

«Դուք Հայաստան ու Արցախ ներկայացնել չեք կարող». Արմեն Աշոտյան
246
Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 09:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալլո, տանը մարդ կա՞։
Ներքին կյանքում դոմինոյի էֆեկտ ստացած ձախողումներին զուգահեռ արտաքին ճակատում շարունակվում են ֆիասկոները։
Օրինակ, Կանադայի արտգործնախարարը, ով մասնակցել է ադրբեջանական համայնքի միջոցառմանը և պաշտոնապես հայտնել այդ մասին, ձեզ ընդհանրապես հետաքրքրո՞ւմ է։
Նման ձախողված դիվանագիտության օրինակներ կարող եմ այլևս բերել բազմաքիվ երկրներից։
Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայից հետո ձեր իշխանությունն ապալեգիտիմացվել է նաև դրսում։ Դուք Հայաստան ու Արցախ ներկայացնել չեք կարող։
Ազգային կոլլապսից միակ ելքը ձեր չքվելն է»: