Չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Այս պատերազմի հիմնական նպատակն Իրանի սահմանն Ադրբեջանի վերահսկողության տակ դնելն էր». Ստ. Դանիելյան

«Այս պատերազմի հիմնական նպատակն Իրանի սահմանն Ադրբեջանի վերահսկողության տակ դնելն էր». Ստ. Դանիելյան
166
Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 13:05

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակակցույցը պատահական չէր և կարծես թե դրա հիմնավորումները սկսում են երևալ:
Այս պատերազմի հիմնական նպատակը, կարծես թե, Իրանի սահմանն Ադրբեջանի վերահսկողության տակ դնելն էր ու պատահական չէր, որ ադրբեջանական զորքերն առաջին հերթին հենց Իրանի սահմանով շարժվեցին, իսկ բուն Արցախի տարածքը Ադրբեջանի բոնուսն էր, որքան կարողանար, այնքան էլ կգրավեր, կամ որքան թույլ գտնվեր իրենցքայլական ապազգային ռեժիմը: Այսինքն՝ հիմնական թիրախը Արցախի բուն տարածքը չի եղել:
Հիմա հետևենք Իրանի շուրջ ընթացող զարգացումներին:
The New York Times-ի տվյալներով վերջերս Թրամփի ավագ խորհրդականները նրան համոզել են չհարվածել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին: Նրանց թվում են եղել փոխնախագահ Փենսը, պետքարտուղար ՓոմՓեոն, ՊՆ պաշտոնակատար Միլլերը և գեներալ Միլլին, քանի որ այդ հարվածները կարող են վերածվել լայնամաշտաբ ռեգիոնալ պատերազմի: Սակայն վերջերս ՓոմՓեոն չի բացառել Իրանի հանդեպ հարվածներն, ասելով, որ դա կարող է տեղի ունենալ, եթե ամերիկացիների անվտանգության խնդիր առաջանալ:
Իսրայելի վարչապետ Նաթանյահուի՝ օրերս Սաուդյան Արաբիա կատարած գաղտնի այցի մասին տվյալներ են սպրդում, որում ասվում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է միանալ Իրանի հանդեպ հնարավոր ռազմական գործողություններին:
Մինչ այդ, Իրանի արտգործնախարար Զարիֆն զգուշացրել էր, որ Իրանի նկատմամբ հնարավոր հարվածները չեն մնա որպես լոկալ պատերազմ, այլ կվերածվեն լայնամասշտաբ ռեգիոնալ պատերազմի:
Հիմա վերադառնանք մեր տարածաշրջան: Օրերս Իրանում սպանվել է միջուկային ծրագրի ղեկավարներից մեկը՝ Մոհսեն Ֆահրիզադեն: Իրանը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին ու սպառնում է վրեժ լուծել: Մինչ այդ, տարիներ առաջ, սպանվել էր ևս մեկ գիտնական ու Իրանից հափշտակվել էր երկու բեռնատար գաղտնի փաստաթղթեր: Սակայն խնդիրն այն է, թե որ տարածքում են կազմակերպվում այդ գործողություններն ու որ սահմանով էր անցկացվել այդ բեռնատարները: Բեռնատարներն հատել էին Ադրբեջանի սահմանն, իսկ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է Իրանի դեմ հետախուզական գործողությունների համար որպես կենտրոն: Այս իմաստով հասկանալի է դառնում Իրանի ռազմական ու մասնագտական աջակցությունը Ադրբեջանին երկրորդ Արցախյան պատերազմի ժամանակ:
Հիմա բոլորին հետաքրքրում է, թե մինչև եկող տարվա Հունվարի 20, մինչ Թրամփի հեռանալը, կսկսվի՞ պատերազմ Իրանի դեմ, թե՞ ոչ: Դրա հավանականությունը մեծ է: Նաև կարևոր է հասկանալ, թե այդ պատերազմի թատերաբեմում կլինի՞ Ադրբեջանն ու Իրանի սահմանում տեղակայվող սիրիացի իսլամիստները որևէ դեր կատարելու են, թե՞՝ ոչ: Նաև կարևոր է հասկանալ, թուրքիան կներգրավվի՞ այդ պատերազմին, իսկ Իրանը կաջակցի՞ քրդերին, որպես պատասխան քայլ, թե՞՝ ոչ ու բազմաթիվ այլ հարցեր են առաջանում, որոնց հանդեպ մենք, հասկանալի պատճառով, չենք կարող անտարբեր գտնվել»: