«Մնացինք մեն-մենակ թուրք-ադրբեջանական ալյանսի դեմ». Սենոր Հասրաթյան
![]() 372 Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 13:35 Արցախի Հանրապետության ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պատերազմում մենք պարտվեցինք ոչ թե թշնամուն, այլ՝ ինքներս մեզ: Անհիմն են բոլոր այն պատճառաբանությունները, թե իբր մեր ժողովուրդն ու բանակը պատրաստ չէին նման լայնածավալ առճակատման և, որ հակառակորդի կողմից ներգրավված անհամեմատ մեծ ուժերին ու միջոցներին, այդ թվում թուրքական «Բայրաքթարներին» և սիրիական վարձկան գրոհայիններին անհնար էր դիմակայել մեր տրամադրության տակ եղած հնարավորություններով: Ո՛չ, մենք ունեինք և՛ ոգեպես հզոր ժողովուրդ, և՛ մարտունակ ու լավ սպառազինված բանակ, սակայն չունեինք այդ ժողովրդին ու բանակին գրագետ կառավարող ու առաջնորդող քաղաքացիական և ռազմական ղեկավարություն...: Մեր կառավարման վերին էշելոններում բազմած այրերի քաղաքական տհասությամբ պայմանավորված մենք չկարողացանք ապահովել դիվանագիտական այն ներուժը, որն ընդունակ լիներ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել և գնալ իր շահի հետևից: Արդյունքում մենք մնացինք մեն-մենակ թուրք-ադրբեջանական ալյանսի դեմ և անկարող եղանք անել այն, ինչ կարող էինք անել մեր իրական ռազմավարական դաշնակցի հետ անկեղծ փոխհարաբերություն ունենալու դեպքում: Հասկանանք, որ ժողովուրդն ու բանակն անկարող են ստանձնելու նման միջպետական փոխհարաբերություններ կառուցելու պարտականությունը, քանի որ դա երկրի քաղաքական ղեկավարության անօտարելի իրավունքն ու մենաշնորհն է, սակայն ազդել սեփական իշխանությունների վրա գնալ ճիշտ ճանապարհով՝ մենք կարող էինք ու պարտավոր էինք: Բայց դա չանելով՝ ստիպված էինք պարտվել ոչ թե թշնամուն, այլ ինքներս մեզ»: ![]() |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48

