Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Լուրջ հավատում եք, որ երկու տարի հետո անցնելո՞ւ ենք Ադրբեջանից». Պետրոս Ղազարյանը` Էկոնոմիկայի նախարարին

«Լուրջ հավատում եք, որ երկու տարի հետո անցնելո՞ւ ենք Ադրբեջանից». Պետրոս Ղազարյանը` Էկոնոմիկայի նախարարին
636
Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 22:55

«Անգլերեն արտահայտություն կա, թարգմանաբար նշանակում է՝ աղետը չպետք է նետվի աղբանոց: Էն էներգիան, որն առաջացել է աղետի ժամանակ, պետք է վերափոխենք աճի ու օպտիմիզմի էներգիայի. դա չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր կորուստների մասին: Կարճ ժամանակահատվածում տնտեսության մեջ կտեսնեք բեկում»,- «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը:

«Հարցազրույցներից մեկում ասում եք, որ մեր տնտեսությունը պետք է լինի համեմատելի ու մի բան էլ առաջ անցնենք Ադրբեջանի տնտեսությունից. պարզվում է՝ Դուք նաև ռոմանտիկ եք»,- ասաց Պետրոս Ղազարյանը՝ հավելելով. «Լուրջ հավատում եք, որ մենք մի երկու տարի հետո անցնելո՞ւ ենք Ադրբեջանից»: Նախարարն ասաց, որ ամեն ինչ պետք է անենք տնտեսապես այնքան ուժեղ լինելու համար, որպեսզի կարողանանք դիմագրավել Ադրբեջանին: «Մենք ունենք կոռուպցիայից ազատ տնտեսություն, տաղանդավոր ու գործարար հայ ազգ, հզոր սփյուռք, բազմաթիվ չիրացված հնարավորություններ: Եթե մտածեի, որ լուծում չկա, իմ՝ էստեղ գալն անիմաստ էր»,- հայտարարեց Քերոբյանը: