«Ա՛յս ղեկավարը, ա՛յս քաղաքական գործիչն իրավունք չունի նման բան ասելու». Արամ Աբրահամյան
![]() 584 Կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ., 12:30 «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետն ասում է՝ ստորագրեի, դարձյալ կասեին «Նիկոլ դավաճան»: Բնականաբար, կասեին: Բայց մի՞թե այն, թե «ինչ կասեին» ավելի կարևոր է, քան մարդկային կյանքերը, խեղված ճակատագրերը և ընդհանրապես այս ամբողջ ազգային աղետը: Սա մտածողություն է. վարկանիշը, PR-ը շատ ավելի է կարևորվում, քան իրական արդյունքը: Եվ երկրորդ՝ Փաշինյանն ասում է՝ եկեք պայքարենք իրար հետ հանուն նպատակների, ոչ թե իրար դեմ: Տեսականորեն ճիշտ է, բայց ա՛յս ղեկավարը, ա՛յս քաղաքական գործիչն իրավունք չունի նման բան ասելու, որովհետև 2,5 տարի իր հիստերիկ, ճղճղան, մերժելի բառապաշարով համեմված ելույթներով, իր թիմի, ինչպես նաև ֆեյքերի և զոմբիների գործունեությամբ զանգվածային պսիխոզ, ատելություն էր բորբոքում, մարդկանց լարում էր իրար դեմ, պառակտում էր հասարակությունը: Հիմա ինչ-որ կոչերով կամ կախարդական փայտիկով չի կարող հասարակությունը միասնանա»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
