«Ծիծեռնավանքը նույնպես կհանձնվի թշնամուն. ով ինչպես կարող է, թող բարձրաձայնի այս հարցը». Մանե Հակոբյան
![]() 565 Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 01:00 Քաշաթաղի շրջանի մշակույթի բաժնի աշխատակից Մանե Հակոբյանն ահազանգում է. «Որպես Քաշաթաղի շրջանի մշակույթի բաժնի աշխատակից, ինչպես նաև Արցախի քաղաքացի, չկարողացա չանդրադառնալ այս հարցին։ Երբ խոսք էր գնում Դադիվանքը հանձնելու մասին, գրեթե բոլորը ոտքի կանգնեցին։ Պետական մակարդակով խոսվեց դրա մասին։ Ամբողջ համացանցը ողողված էր Դադիվանքի նկարներով։Եվ շատ ճիշտ էին անում, որ ամեն մեկն իր ձևով պայքարում էր Դադիվանքի գոյության համար։ Իսկ որտե՞ղ է այդ նույն ուշադրությունն ու հոգատարությունը Ծիծեռնավանքի սուրբ Գևորգ եկեղեցու (4-րդ դար) հանդեպ։ Ինչո՞ւ են բոլորը լռում։ Բարձր մակարդակով երբևէ չխոսվեց այս եկեղեցու պահպանության մասին, անտեսված էր։ Սա մեզ հասած այն հազվագյուտ կոթողներից է, որ պահել ու փայփայել ենք ամբողջ ուժով՝ վկա դարձնելով ապագա սերունդներին մեր գոյության հազարամյակների։ Ծիծեռնավանքը նույնպես կհանձնվի թշնամուն, անգամ առանց խաղաղապահի վերահսկողության։ Հ․գ․ Սիրելի ընկերներ, խնդրում եմ, ով ինչպես կարող է թող բարձրաձայնի այս հարցը»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
