Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Չեղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ

Չեղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ
463
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 18:30

Չեղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Չեղարկվել է նաև վարչապետի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանի՝ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը, Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղվելու որոշումը: Հիշեցնենք՝ նա Մոսկվա էր մեկնում Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստը որոշվել է անցկացնել հեռավար՝ տեսակապով, ինչի համար էլ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները չեն մեկնի Մոսկվա: Մանե Գևորգյանն ասաց, որ արարողակարգի բաժնի պետն այս նպատակով էր գործուղվելու Մոսկվա, բայց քանի որ նիստը հեռավար է լինելու, նրա գործուղումը ևս չեղարկվել է:

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։