Ռոբերտ Քոչարյանի դիմումները ՍԴ-ն մերժել է. «Հրապարակ»
![]() 817 Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 08:40 «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ավելի քան 5-ամսյա ձգձգումից, բոլոր ժամկետները խախտելուց հետո, երբ ի վերջո Սահմանադրական դատարանը քննելիս է եղել Ռոբերտ Քոչարյանի դիմումների ընդունելության հարցը, որոնցով բարձրացվել են հունիսի 26-ի սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցերը, «պատահական զուգադիպությամբ» ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը զանգ է ստացել՝ մասնակցելու վարչապետի մոտ երեկ հրավիրված դատաիրավական համակարգի ղեկավարների հանդիպմանը: Նա այնքան է ոգևորվել հրավերից, որ ցանկացել է անմիջապես ընդմիջել ՍԴ նիստը, որ շտապի Փաշինյանի հետ հանդիպմանը: Սակայն միամտաբար բարձրաձայնել է, որ իրեն հրավիրել են ոչ թե կառավարությունից, այլ զանգել է Բարձրագույն դատական խորհրդի մի մասնագետ: Սա զայրացրել է ՍԴ մի շարք դատավորների: Արման Դիլանյանը չի մասնակցել հանդիպմանը, սակայն ոչ թե այն պատճառով, որ ազդվել է գործընկերների արձագանքից, այլ կառավարությունից չեն հաստատել հրավերը: Իսկ հրավիրելու իմաստ վարչապետը չի տեսել, որովհետևԴիլանյանն առանց այն էլ պատրաստակամ է կատարել Փաշինյանի բոլոր հրահանգները՝ Վահե Գրիգորյանի հրամանատարությամբ: Նրան միայն ակնարկվել է, թե ինչպես պետք է հանգուցալուծի Քոչարյանի դիմումները, և, ըստ այդմ, դրանք մերժվել են»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
