«Մեր երեխեքը քիմիկներ են, հատուկջոկատային չէին, որ տարել են պատերազմ` առանց բռոնի ժիլետ ու կասկա». անհետ կորածների ծնողներ
![]() 435 Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 11:25 «Արդեն 44 օր ա անցել, մատը մատին չեն տալիս, գոնե դիակները բերեն»,- ասում են Էջմիածնի զորամասի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք պարզաբանում են, որ հենց Էջմիածնի զորամասի դիմաց են ակցիա իրականացնում, քանի որ իրենց որդիներին այստեղից են տարել ռազմաճակատ. «Իրենք եղել են քիմիկներ. սա քիմիական չաստն ա, որը Հայաստանում միակն ա, իրենք հատուկջոկատային չեն, իրենք նույնիսկ չեն ունեցել բռոնի ժիլետ, կասկա, որովհետև իրենց հաստիքով դա չի տրամադրվում: Երեխեքին տարել են առանց բռոնի ժիլետ՝ հատուկ գործողություն կատարելու: Էդ երեխեքը զոմբի՞ են, ի՞նչ են, որ կրակեն, իրենց միջով փամփուշտն անցնի ու բան չլինի»,- ասում է զինծառայողների մայրերից մեկը: Նրանց փոխանցմամբ՝ զորամասի 50 հոգուց 34-ն անհետ կորած են, 16-ն են փրկվել միայն, վերջինները, ծնողների խոսքով, հիմնականում եղել են հրամանատարական կազմից. «Իրենք էլ վախեցած են, ոչ մի բան չեն պատմում: Ասում են՝ մենք իրավասու չենք, որ պատմենք»,- նշում են ծնողները: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
