Բրիտանիան կհրաժարվի տանկերից

Բրիտանական բանակն առաջարկել է իր հիմնական մարտական տանկային ուժերն ուղարկել պատմության «աղբանոց»։
Popular mechanics հրատարակության տվյալներով՝ դա վերջ կդնի մարտական մեքենայի ավելի քան 100-ամյա մշակմանն ու ներդրմանը՝ այն ստեղծած երկրի կողմից: Փոխարենը բրիտանական բանակը կկենտրոնանա տիեզերքի և քիբերպատերազմի վրա, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համար ուղղաթիռներ և աերոմոբիլ զորքեր կտրամադրի: Այսպիսով, Մեծ Բրիտանիան կհետևի Նիդեռլանդների օրինակին, որոնք վերացրել են իրենց տանկային ուժերը:
Առաջարկության համաձայն, բրիտանական բանակի 227 Challenger II հիմնական մարտական տանկերը կհեռացվեն ուժային կառույցից: Մարտական մեքենան չի արդիականացվել և այսօրվա չափանիշներով համարվում է հնացած։
Challenger II-ին անհրաժեշտ են նոր, արդիականացված շարժիչներ, կրակի կառավարման համակարգեր և նոր 120 մմ թնդանոթներ, որպեսզի համապատասխանի ժամանակակից ամերիկյան և գերմանական մոդելներին:
Աշխարհում առաջին Mark I-ը շահագործման է հնձնվել 1916-ին։ Իսկ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկիրը ներկայացրել է այնպիսի տպավորիչ մոդելներ, ինչպիսիք են Crusader-ը, Matilda Mark II-ը, Churchill-ը և Cromwell-ը:
Ներկայում Մեծ Բրիտանիայի սպառազինության մեջ կա ընդամենը 227 Challenger II: 2019-ին Լոնդոնն առաջարկել է արդիականացնել 227 մարտական մեքենաներից միայն 148-ը: Այս նախաձեռնությունը մերժվել է՝ հօգուտ տանկային ուժերի լիակատար հեռացման։
Երկրի պաշտպանության նախարարությունն առաջարկում է վերացնել տանկային ուժերը և փոխարենը գումար ուղղել տիեզերք և քիբերտարածություն: Ուշադրություն է դարձվելու նաև ուղղաթիռներին և աերոմոբիլային ուժերին։

35 երկիր արդեն իսկ աջակցել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը
1520:35
Ֆիլիպինների նախագահը Պուտինին հրավիրել է Մանիլայում կայանալիք՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին
5420:11
Իսրայելը Գազայում ոչնչացրել է երկու պաղեստինցի հրամանատարի
6020:05
«Պահանջում եմ հայց ներկայացնել ընդդեմ Փաշինյանի, ով փորձում է արատավորել ընտրողի համբավը»․ Լևոն Ջավախյան
4319:54
Թենիսի Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին
3719:24
Ոստիկանությունը առգրավել է Տիգրան Արզաքանցյանի զենքերը
4919:18
Դավիթ Ղազինյանը ձերբակալվեց
5518:54
«Սրանք բոլորը ստախոս են». Միքայել Աջապահյան
5718:42