Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ անհայտ կորած զինծառայողների հարցի վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:
«Դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստանում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների հարազատներին փոխանցելու վերաբերյալ: Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծման մեջ՝ գործելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ սերտ համակարգմամբ: Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը»,- ասված է հայտարարությունում:
ՌԴ դեսպանատունը հիշեցրել է, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով:

ՆԳՆ-ն՝ վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգավորումների մասին
118Երեկ, 14:36
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ (տեսանյութ)
125Երեկ, 12:06
«Ժամանեցի Թեհրան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
137Երեկ, 10:06
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
132Երեկ, 09:06
«Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26101.07.2026, 15:06
«Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ»․ ՀԾԿՀ
27101.07.2026, 14:42
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել
26401.07.2026, 13:00
Կառավարությունը՝ IMEI համարների գրանցման համակարգի մասին (լուսանկար)
27001.07.2026, 12:24