«Մենք այժմ պետք է աջակցենք և՛ ՀՀ վարչապետին, և՛ նրա թիմին»․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այժմ պետք է աջակցել Հայաստանի վարչապետին և նրա թիմին՝ ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ որոշումների կատարման հարցում: Այս մասին նա ասել Է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում։
«Հայաստանի ղեկավարությունը և անձամբ կառավարության ղեկավարը ստիպված են եղել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Դրանք ցավոտ որոշումներ էին, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ, և մեծ խիզախություն էին պահանջում վարչապետից:
Սա ակնհայտ է, և այս խորհրդակցությանը ներկա յուրաքանչյուր ոք հասկանում է նման կարգի որոշումներ կայացնելիս պատասխանատվության աստիճանը։ Նա այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց։ Եվ մեր խնդիրն այն է, որ հիմա աջակցենք և՛ վարչապետին, և՛ նրա թիմին, որպեսզի խաղաղություն հաստատվի՝ հասնելու բոլոր ընդունված որոշումների կատարմանը և օգնելու այն մարդկանց, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

«Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են նպաստել աշխարհում կայունության ամրապնդմանը»․ Պուտին (տեսանյութ)
1014:54
«Իրենց առաջարկած խաղաղությունը ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
1714:48
«Դուք եղկելի եք․ Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3514:42
«Աշխարհում խաղաղություն է, երբ խոշոր տերությունները համերաշխ են»․ Սի Ծինփին (տեսանյութ)
6714:37
«Փաշինյանի որևէ առաջարկի հավատալը կլինի ընդդիմության հիմարությունը»․ Քրիստինե Վարդանյան
3914:30
«Բա դո՞ւք ինչու եք սաղ մնացել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
5514:18
«Չեմ պատրաստվում էդ «դուրսպրծուկներին» հանդուրժել, պատերով եմ ծեփելու, ով լեզվին տվեց»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6014:06
«Այո՛, այս թեմայով քննարկում ունեցել եմ Ալիևի հետ նաև Դուբլինում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6313:48