«Ես դա համարում եմ շատ ամոթալի երևույթ». Արմեն Խաչատրյան
![]() 374 Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 16:00 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խմբակցությունը լքած և մանդատը վայր դնող պատգամավորներին՝ ասաց. «Այն պատգամավորներն, ովքեր խմբակցությունը լքում են և վայր դնում մանդատը, ինչ-որ տեղ հասկանալի է, նրանք փորձում են իրենց ուժերն օգտագործել այլ գործունեության բնագավառում, իսկ նրանք, ովքեր մանդատը վայր չեն դնում և պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ, շատերն էլ համամասնական ցուցակով են անցել, ոչ թե ռեյտինգային ընտրակարգով, օգտագործելով քաղաքական իրավիճակը՝ դարձել են պատգամավոր, և, վայր չդնելով մանդատը, առանձնանում են, ես դա համարում եմ շատ ամոթալի երևույթ այդ պատգամավորների համար, որովհետև, փաստորեն, ստացվում է այսպես՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր»։ Պատգամավորը վստահ է, որ եթե ուրիշ իրավիճակ լիներ պատերազմի դաշտում, նրանք վայր չէին դնի մանդատը: «Կգովաբանեին, ավելի շատ հեքիաթներ կպատմեին իրենց ներգրավվածության, արած-չարածի մասին, բայց երբ դժվար իրավիճակ է լինում, այդ դժվար իրավիճակում մարդիկ ասում են, որ մենք լայն, լավ իրավիճակների ընկեր և համախոհ ենք, մենք դժվար իրավիճակների ընկեր չենք, նման ընկեր չի լինում»,- նկատեց Խաչատրյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
