Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Սա կեղծիքի և փարիսեցիության բացահայտ օրինակ է». Հայկ Մարտիրոսյան

«Սա կեղծիքի և փարիսեցիության բացահայտ օրինակ է». Հայկ Մարտիրոսյան
296
Հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ., 09:10

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատկապես դավաճանների ճամբարից, բայց ոչ միայն այդ ճամբարից հրապարակ է նետվում և սկսում է տարածվել մի թեզ, թե դավաճանության փաստը պետք է իրավապահ մարմինները և դատական համակարգը հայտնաբերեն, եթե կա և հաստատեն, եթե կա։
Սա կեղծիքի և փարիսեցիության բացահայտ օրինակ է։ Դավաճանությունը, թեև քրեական հոդված և մեղադրանք է օրենսգրքում, բայց այն նախևառաջ և ամենից առաջ՝ բարոյական, հասարակական հասկացություն է և ակնհայտ ծանր բարոյական ու հանրային մեղարանք է, որ եթե սկսում է զանգվածաբար մի երևույթի, անձի կամ խմբակի դեմ կիրառվել՝ դառնում է անհերքելի, անվիճելի և անվիճարկելի փաստ և արտացոլում է այդ անվիճելի փաստի առկայությունը։
Ամուսնական, ընկերական, մարդկային դավաճանությունները իրավական ապացուցման կարիք չունեն։ Դրանք ակնհայտ, բարոյական և մարդկային դաշտում արձանագրվող իրողություններ են։ Պետական, ազգային, հանրային դավաճանությունն՝ առավել և շատ ավելի բարոյական, հասարակական և իրավական ապացուցման կարիք չունեցող հանգամանք է։
Ոչ մի դավաճան իր դավաճանությունը չի փաստագրում, որպեսզի հետո իր դեմ օգտագործեն։ Դավաճանությունն, անգամ կոռուպցիայի հետ համեմատությամբ՝ շատ ավելի բարդ իրավականորեն ապացուցելի, իսկ հաճախ անհնարորեն ապացուցելի երևույթ է և ամեն բան իջեցնել՝ հասցնել իրավական տիրույթ՝ Հայաստանի այսօրվա հասարակարգի և հասարակության, ինչպես նաև քաղաքական ու քաղաքագիտական մտքի կատարյալ դեգրադացիայի, ապաբարոյականացման և դեմագոգիայի արտացոլում է։
Երբ ազգային-հասարակական բարոյական արժեքներն իջեցվում են զուտ իրավական կատեգորիաների մակարդակի՝ ակնհայտ է դառնում, որ բարոյական դեգրադացիան գագաթնակետին է հասել, իսկ զեղծարար անբարոյականները թաքնվում են իրավական ձևակերպումների և նորմերի հետևում»: