«Վազգեն Մանուկյանը կարևոր դերակատարություն է ունեցել Նաիրի Հունանյանի տրամադրությունների ձևավորման գործում». Արման Բաբաջանյան
![]() 462 Հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ., 09:30 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ աչքովս ընկավ «ընդդիմադիր» ուժերի վարչապետի ժամանակավոր թեկնածուի անունը: Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի մասին առիթ ունեցել եմ խոսել: Նրա անձի նկատմամբ կապված է անցյալ տարի հոկտեմբերի 27-ի նախօրեին ԱԱԾ մեկուսարանում 20-ամյա վաղեմության ահաբեկչական գործողության պարագլուխ Նաիրի Հունանյանին իմ հանդիպման հետ: Միքանիժամյա զրույցի ընթացքում Նաիրի Հունանյանը մի քանի առանցքային անուններ է նշել: Նրանք բոլորը ողջ են, ոչ պատահականորեն բոլորն էլ «ընդդիմադիր» ճամբարում են: Վազգեն Մանուկյանն ահաբեկիչների այս խմբի առաջնորդի՝ Նաիրի Հունանյանի հետ ինտենսիվ շփումների մեջ է եղել մինչև ոճրագործության իրականացումը: Զրույցի ընթացքում Վազգեն Մանուկյանի անվան մի քանի անգամ հիշատակումը, նրա հանդիպումներից ոգևորված փաստի արձանագրումը Նաիրի Հունանյանի կողմից, ուղղակի ինձ համար համոզիչ է դարձնում, որ Վազգեն Մանուկյանը կարևոր դերակատարություն է ունեցել Նաիրի Հունանյանի տրամադրությունների ձևավորման գործում: «Ընդդիմության» վարչապետի թեկնածուն մի անձ է, ով երկրորդական դեր չի խաղացել Նաիրի Հունանյանի նպատակադրման իրագործման գործում: Ես չեմ կարող ասել՝ Վազգեն Մանուկյանը Նաիրի Հունանյանին ուղղորդել է նման հանցագործության, բայց վստահ եմ, որ նրա (Նաիրիի) ցանկություններն ինչ-որ իմաստով հասունացրել է նաև Վազգեն Մանուկյանը, որն էլ, ի վերջո, հանգեցրել է այդ ոճրագործության իրականացմանը: Այլ անձինք էլ են կարևոր դերակատարություն ունեցել, Նաիրի Հունանյանի ոճիրի իրագործման մեջ: Այդ բոլորի մասին պատմել եմ ԱԱԾ-ում, թեև անձամբ ոճրագործի հետ հանդիպումը կայացել է ԱԱԾ մեկուսարանի տնօրենի ներկայությամբ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
