«Ի՞նչ ժամկետում մարդիկ կկարողանան ստանալ գումարները». վարչապետը՝ նախարարին
![]() 317 Հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ., 11:55 Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ փոխհատուցումը կլինի կանխիկ գումարի տեսքով, բացառությամբ մի դեպքի, որտեղ առկա է տան ամբողջական վնասում: Այս դեպքում նախարարն ասաց, որ քննարկվում է ընտանիքին տրամադրել կացարան: «Մենք համոզվա՞ծ ենք, որ այս որոշմամբ լիարժեք փոխհատուցում ենք քաղաքացիների կրած վնասը»,- հետաքրքրվեց վարչապետը, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ բացի մի դեպքից, որտեղ տան ամբողջական կորուստ է, մնացած վնասները փոխհատուցվում են: Վարչապետը նաև հարց հնչեցրեց, թե ի՞նչ ժամկետում մարդիկ կկարողանան ստանալ գումարները: «Առաջիկա օրերին կհաստատվի մեխանիզմը. քաղաքացիներն օնլայն տարբերակով դիմելու են, ներկայացնեն տվյալները: Հինգ օրվա ընթացքում հաստատումը կլինի և գումարը կփոխանցվի բանկային հաշվին: 15-ից 20 օրվա ընթացքում վճարման գործընթացը կավարտվի»,- պատասխանեց նախարարը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
