«Գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալն ասում է՝ ժողովո՛ւրդ, եկեք պահենք Սյունիքը՝ այն ժամանակ, երբ պատերազմը դեռ գնում էր Ջաբրայիլում». Աշոտ Մինասյան
![]() 352 Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 13:25 «Սա եղել է մտածված քայլ, եղել է դավաճանություն»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: «Երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը գնում-հասնում է Սյունիք, Գորիս քաղաքում հանդիպում է ունենում համայքների ներկայացուցիչների ու զինվորականների հետ, ասում է՝ ժողովո՛ւրդ, եկեք պահենք-պահպանենք Սյունիքը՝ այն ժամանակ, երբ պատերազմը դեռ գնում էր Ջաբրայիլում»,- ասաց նա: Մինասյանի խոսքով՝ առաջին խուճապային տրամադրություն ստեղծողը Նիկոլ Փաշինյանն է եղել: «Եթե գորիսեցին, մեղրեցին, կապանցին, ով կռվում է Ջաբրայիլում, լսում է գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը, թե՝ եկեք փրկենք Սյունիքը, հարց է առաջանում տվյալ զինվորականի կամ կամավորի մոտ՝ լավ, այդ դեպքում ես ինչի՞ եմ կանգնել Ջաբրայիլում, երբ Սյունիքը վտանգված է և, բնականաբար, պետք է հետ գար Սյունիքը պահելու, չէ՞»,- նշեց նա: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
