«Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է նախաձեռնի արտահերթ ընտրություններ». Արամ Սարգսյան
![]() 381 Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 21:55 «Մենք գտնում ենք, որ վարչապետն ինքը, Սահմանադրության տառին, կետին հետևելով, պիտի նախաձեռնի գործընթացներ Ազգային ժողովի և նախագահի ինստիտուտի կիրառմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի ժամկետը հիմա արդեն պիտի հայտարարի, որ այս ժամկետին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ինչքան այդ ընտրությունների ժամկետը երկարաձգվի, այնքան դա ի վնաս Փաշինյանի է լինելու. «Ունենք բացառիկ ծանր տնտեսական խնդիրներ, և խնդիրները շատ ծանր էին արդեն համավարակի՝ կորոնավիրուսի ժամանակ, սրան ավելացան պատերազմի խնդիրները, զոհվածների խնդիրները, հաշմանդամություն ստացածների, 50-60 հազար անտուն մնացած մարդկանց խնդիրները, սրան ավելացավ բարոյահոգեբանական իրավիճակը, սրան ավելացան այն խնդիրները, որոնք պատերազմից հետո քաղաքական առումով պետք է լուծվեն: Այս առումով ողջ հայության, յուրաքանչյուրս ներուժը, պոտենցիալը ամբողջությամբ դնելու պարագայում միևնույն է շատ բարդ է լինելու, որ մենք կարողանանք դա հաղթահարել: Դրա համար այս բողոքի ալիքը, դժգոհությունն իշխանությունից, անկախ նրանից՝ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, թե ով է, այդ ալիքն անընդհատ ավելանալու է, օր օրի ավելանալու է»,- ասել է քաղաքական գործիչը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
341Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
344Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
349Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
229Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
302Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
267Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
254Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
305Երեկ, 09:52
