«Հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին. ավելի քան 500 մարմին այս պահին գտնվում է ճանաչման փուլում». Ն. Փաշինյան
![]() 309 Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ., 11:50 Հաջորդ կարևորագույն խնդիրը, ըստ վարչապետի, անհետ կորածների ճակատագիրն է. «Այս գործընթացը նույնպես դանդաղ, բայց ընթանում է: Այս թեման ինձ համար ծանր է ներկայացնել, բայց ես գիտեմ՝ հանրությունն ունի կոնկրետ պատասխանների կարիք, և ես ներողություն եմ խնդրում այսպիսի մանրամասների շուրջ խոսելու համար»,- այսօրվա տեսաուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ի՞նչ է տեղի ունենում. մի կողմից՝ Ադրբեջանի տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից՝ Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում»: Ն. Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո հայկական կողմին հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին և ավելի քան 500 մարմիններ էլ այս պահին գտնվում են ճանաչման փուլում: «Ամենայն հավանականությամբ, այս մարմիններն անհետ կորած մեր եղբայրների մարմիններն են: Նրանց ճանաչման գործընթացը կատարվում է հետևյալ կերպ. վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցված ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը, ցավոք, բավականին ժամանակատար է, բայց ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ից այս կողմ նույնականացվել և հարազատներին է հանձնվել 135 մարմին»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ անհետ կորածների ևս մի խումբ կա, որի մասին ինքն այս պահին չի ցանկանում որևէ բան ասել. «Նրանց հետ կապված նույնպես կոնկրետ աշխատանք է արվում, բայց որևէ կերպ հիմա այդ աշխատանքի մասին ես չեմ կարող խոսել»,- ասաց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
