«Աղվանական՝ չի նշանակում ադրբեջանական». Համլետ Պետրոսյան
![]() 562 Երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ., 01:40 Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից աղվանական սինդրոմի մասին: Աղվանական՝ չի նշանակում ադրբեջանական: Այո՛, դարեր շարունակ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները ներառված են եղել Աղվանից եկեղեցու կազմում: Այդ եկեղեցին ներառում էր ինչպես Կուրի ձախափնյակի մի շարք քրիստոնյա էթնոսներ (որոնցից այսօր քրիստոնյա են մնացել միայն ուդիների մի մասը), այնպես էլ Կուրի աջափնյակի հայությունը՝ ի դեմս Արցախի և Ուտիքի: Եվ հենց եկեղեցական կառույցի իմաստով է, որ երբեմն Աղվանք են կոչել նաև Արցախն ու Ուտիքը: Հայերը եղել են Կովկասյան Աղվանքում քաղաքակրթական իմպուլսի տարածողները, Կովկասում առաջին քրիստոնյա քարոզիչները, աղվանական գրի ստեղծողները, նրանց բախտակիցն ու բարեկամը: Տարածաշրջանի պատմական հոլովույթում չի եղել մի որևէ այլ ժողովուրդ, որ աղվանական էթնոսների կյանքում ունենար այնպիսի մշակութային-քաղաքակրթական դերակատարում, ինչպիսին որ ունեցել են հայերը: Ցավոք, հայագիտությունը փոքր ինչ ընկրկել է ազերիների ստեղծած կեղծ տեսությունից, որը ազերներին համարում է աղվանների հետնորդը: Բացարձակ սուտ: Արաբական, սելջուկյան, ապա և թուրքական զանազան ավարառու ցեղերն ուղղակի ջնջել են աղվանական ու հայկական ամեն ինչ, ինչպես որ վարվում են այսօր ադրբեջանցիները: Աղվանից կաթողիկոսությունը գոյատևել է մինչև 19-րդ դար և նրա այսրկուրյան իրական ժառանգորդներն այսօր ողջ տարաշածրջանում Արցախի և Ուտիքի հայությունն է Արցախում և Ուտիքում հայտնի հազարավոր քրիստոնեական հուշարձանների վրա սկսած նրա սկզբնավորումից մինչև մեր օրերը չկա և ոչ մի էթնիկ աղվանական կամ ուտիական հետք: Չկա նույնիսկ մեկ աղվաներեն տառ: Կան հայկական հուշարձաններ՝ հազարավոր հայերեն արձանագրություններով»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
