Ցուցարարները պահանջում են հստակ պատասխանել՝ Բերձորը, Սուսն ու Աղավնոն հայկական են մնալու, թե ոչ
![]() 745 Կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ., 14:30 «Բորձորում մարդիկ տնից կես ժամով դուրս են եկել, գնացել են տեսել՝ տները թալանված: Բերձորից փախածները ետ են գնացել, որ իրենց տների ապրանքը գոնե բերեն, գնացել են տեսել՝ տանիքներով ու դռներով հանդերձ թալանված են»,- այս պահին ընթացող հավաքի ժամանակ դժգոհեցին Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչերը: Հարցին՝ պատրա՞ստ են գնալ հիմա Բերձորում ապրել, Բերձորի նախկին բնակիչը պատասխանեց, որ ինքը պատրաստ չէ թուրքից 100 մետր հեռավորության վրա ապրել: Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Նելլի Թաթոսյանն էլ հստակեցրեց, որ այսօրվա հավաքի հստակ պահանջն է՝ պատասխանել՝ Բերձորը հայկական է, թե ոչ: Եթե ոչ, ապա ինչպես են 8 մետրանոց ճանապարհով պատկերացնում Արցախի մնացած հատվածի անվտանգությունը: Եթե հայկական է, ապա ինչու չի ապահովվում մարդկանց վերադարձն ու անվտանգ կյանքն այնտեղ: Եթե հայկական է, թող ենթակառուցվածքները վերականգնեն, այնինչ վերջին տվյալներով անգամ գազի խողովակներն են հանել: Այս պահի դրությամբ Բերձորում ու Աղավնոյում ադրբեջանական զորք չկա, սակայն անվտանգությունը լուրջ խնդիր է: Խաղաղապահներն ասում են՝ մենք բնակավայրերի անվտանգությունը չենք կարող ապահովել, մենք միայն ճանապարհին ենք ապահովում»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
