Երկրաշարժից 32 տարի անց Գյումրիում դեռ կան տնակային ավաններ
![]() 365 Երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ., 10:15 Շիրակի մարզում առկա է 3547 ժամանակավոր կացարան, որից 2858-ը Գյումրիում: Գյումրին տնակներից ազատելու նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ որոշվեց ձևավորել հատուկ հանձնաժողով: «Գործընթացը ոչ միայն Շիրակում, այլ նաև Լոռիում ու Արագածոտնում է իրականացվում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Տարբեր կացարաններ տարբեր կերպ են ապամոնտաժվելու ու տարածքից հանվելու: Խոսքը ոչ թե տնակում բնակվող բնակչին բնակարանով ապահովվելու, այլ քաղաքի, կամ բնակավայրի տարածքը ժամանակավոր կացարանից ազատելու մասին է»,- նշել է Ալբերտ Մարգարյանը: Շատ բարդ խնդիրներ են առաջ գալիս, քանի որ ընտանիքների՝ տնակում հայտնվելու պատճառները տարբեր են՝ մի մասը երկրաշարժից անօթևան է. ընտանիքի մեծ լինելու պատճառով բնակարան տեղափոխվել է մի մասը, մյուսը մնացել է տնակում, որոշներն էլ ստացել են փոխհատուցում, բայց վաճառել բնակարանը ու մնացել տնակում, կան նաև, որ ներքին միգրացիայի արդյունքով եկել տնակ են գնել և ապրում են Գյումրիում: «Չկան ընտանիքներ, որոնք մնալով անօթևան երկրաշարժից, կորցնելով բնակարան և ճանաչված լինելով շահառու՝ նրանց հարցը լուծված չլինի, սրան զուգահեռ կան ընտանիքներ, որոնք ինչ-որ պատճառներով շահառու չեն ճանաչվել»,- նշել է Ալբերտ Մարգարյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
