«Սեփական տեղեկատվական արբանյակ ունենալու մասին խոսեցի Հակոբ Արշակյանի հետ. մեղմ ասած` ծաղրեց». Նաիրի Հոխիկյան
![]() 371 Երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ., 15:55 «Այն, ինչ տեղի ունեցավ այս պատերազմի ժամանակ, նախանշվել էր դեռևս 2016-ի ապրիլյան պատերազմում, 2020-ի հուլիսյան պատերազմում. շատ պարզ էր Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից այդ մարտավարությունը: Դեռ այն ժամանակ հրապարակային նշեցի, որ սա հարձակում է ոչ միայն Տավուշի, այլ՝ Արցախի վրա: Ռազմական շատ փորձագետներ, պաշտոնյաներ ասացին՝ ֆանտաստիկայի ժանրից է»,- ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը: «Երկար ժամանակ խոսում էի, որ Հայաստանը պետք է ունենա սեփական տեղեկատվական արբանյակ՝ հինգերորդ սերնդի պատերազմներին դիմակայելու համար: Վերջին անգամ այդ մասին խոսել եմ 2020թ., օգոստոսին՝ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ: Մեղմ ասած՝ ծաղրեց, թե դու նկատի ունես արբանյակային հեռուստաալիքները: Այնինչ Ադրբեջանը 2012-ից արդեն ստեղծել է երկու արբանյակ, ու մենք կարող էինք սեփական արբանյակով դիմակայել Բայրաքթարներին՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգտագործմամբ»,- հավելեց Հոխիկյանը: Հիշեցնենք՝ խորհրդարանում շարունակվում են «Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագծի քննարկումները: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
