«Կոչ եմ անում ընտրել ինձ՝ որպես վարչապետ». Միքայել Մարգարյան
![]() 365 Երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ., 15:40 «Պատերազմը տապալած իշխանությունը կամակորություն է անում և չի հեռանում, իսկ նախկինները խունտայով հավաքվել են և փորձում են վեր բերել իշխանությունը՝ իբր երկիրը շտկելու, առաջ բերելու համար. աբսուրդ»,- այսօր՝ խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը: «Քանի որ այսօր ժողովորդն ունակ չէ դուրս գալ փողոց, որովհետև ներկա և նախկին իշխանությունների պես անբարոյական չէ, պահանջում է իր իշխանությունը, որովհետև նա է տերն այս երկրի: Ուստի, այսօր իմ ողջ կյանքի համեստությունը խախտելով՝ հայտարարում եմ, որ ժողովուրդը պետք է ունենա իր ներկայացուցչին: Հաջորդ վարչապետը միանշանակ պիտի լինի ժողովրդի ներկայացուցիչը և այդ իշխանությունը ես եմ»,- ԱԺ ամբիոնից նման հայտարարությամբ հանդես եկավ նա: «Սիրելի՛ ֆրակցիաներ, կոչ եմ անում ընտրել ինձ՝ որպես վարչապետ: Ինչո՞ւ Միքայել Մարգարյանը պիտի լինի վարչապետ, որովհետև իր ողջ կյանքում ապրել է Հայաստանում, որովհետև սիրում է իր երկիրը, հարգում է իր ժողովրդին և պաշտում է իր ազգը, ինչը չենք տեսել ոչ մի իշխանություններում: Միքայել Մարգարյանը բազմազավակ հայր է ու նա մտածում է իր ապագայի մասին, Միքայել Մարգարյանը ոչ թե ինքն է զինվոր, այլ զինվորի հայր է»,- ասաց քաղաքացին: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
