Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

186 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 11 խոշորացված համայնք. նոր նախագիծ

186 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 11 խոշորացված համայնք. նոր նախագիծ
485
Երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ., 16:10

ՀՀ ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է համայնքների խոշորացման նախագիծ, որով նախատեսվում է 186 համայնքի միավորման արդյունքում ձևավորվել 11 համայնք: Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

Նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը.
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնք, որի մեջ կներառվեն Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (թվով 29) համայնքներ:
ՀՀ Արագածոտնի մարզի Դդմասար խոշորացված համայնք՝ Դդմասար, Արևուտ, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ (թվով 6):

ՀՀ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնք՝ ք. Մասիս, Ազատաշեն, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ Նովա, Սիս, Սիփանիկ (թվով 27):

ՀՀ Արարատի մարզի Արաքս խոշորացված համայնք՝ Մխչյան, Աբովյան, Ազատավան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հովտաշեն, գ. Մասիս, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն (թվով 23):

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնք՝ Մեծամոր, Ակնալիճ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտաշար, Արևիկ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Եղեգնուտ, Զարթոնք, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մայիսյան, Մրգաշատ, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Տարոնիկ (թվով 26):

ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնք՝ Թումանյան, Դսեղ, Ձորագետ, Չկալով (թվով 4):

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնք՝ Սպիտակ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Արջհովիտ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (թվով 21):

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնք՝ Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 12):

ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնք՝ Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ (թվով 12):

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնք՝ Ծաղկաձոր, Մեղրաձոր (թվով 2):

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնք՝ Արթիկ, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24):

Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 186 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 11 համայնք:

Փոփոխություններ կատարելու նպատակը, ըստ նախարարության, վերոնշյալ համայնքներում համայնքի ավագանու ընտրություն նշանակելն է, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելը և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումները:

Նախագծով կարգավորվում է նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը, ինչը, ըստ նախարարության հրապարակած տեղեկատվության, պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում համայնքի բնակչության և ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումները վերլուծելու և արդյունքում համայնքային կենտրոնը Գեղամասար բնակավայր տեղաթոխելու հարցին ընդառաջելու հանգամանքով: