Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Պուտինն ու Մերկելը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Պուտինն ու Մերկելը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը
1756
Երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ., 19:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև Բաքվի և Երևանի խնդրանքով շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին: Նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
Ընդգծվել է ռազմական գործողություններից տուժած բնակչության խնդիրների լուծման կարևորությունը։ Այդ կապակցությամբ կարևորվել է մասնագիտացված միջազգային կառույցների աշխատանքի ներգրավման անհրաժեշտությունը։
Նրանք պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության համար»,- ասված է հայտարարության մեջ: