Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե օր առաջ Սյունիքին տեր չկանգնենք, կորցնելու ենք ամեն բան». Հրայր Կոստանյան

«Եթե օր առաջ Սյունիքին տեր չկանգնենք, կորցնելու ենք ամեն բան». Հրայր Կոստանյան
402
Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 03:05

«Հայք» ազգայնականների միավորման հիմնադիր անդամ Հրայր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե օր առաջ Սյունիքին տեր չկանգնենք, կորցնելու ենք ամեն բան, այդ թվում և պետականությունը։
Ռուսաստանի վախեցնող նախազգուշացումները վախկոտ ականջների համար են։
Սյունիքը միջազգայինորեն ճանաչված ՀՀ տարածք է և չի կարող մեկ հայտարարության հիման վրա տրամադրվել թուրք քոչվորներին։
Պիտի ուշքի գանք և հայրենատիրություն իրականացնենք»։